Չեմ կարող Ռոնալդուին վերաբերվել այնպես, ինչպես մյուսներին. Ալ-Նասրի մարզիչ
«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատանքի մասին։
«Եթե ես կես ժամ շուտ գամ, նա դրանից 25 րոպե առաջ արդեն եկած է լինում։ Նա միշտ առաջինն է նստում ավտոբուս։ Նա պերֆեկցիոնիստ է, ով շատ բան է պահանջում իրենից և ուրիշներից։
Ռոնալդուն ապրում է թիմի համար, օգնում է, խորհուրդներ է տալիս։ Երբեմն ես նրան թույլ էի տալիս խոսել խաղացողների հետ: Ես չեմ կարող նրան վերաբերվել այնպես, ինչպես մյուսներին, բայց նա խելացի է և հարգում է իր և իմ կարգավիճակները»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Ռոնալդուն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: