72-ամյա երկրպագուն միայնակ ներկել է ամբողջ մարզադաշտի նստատեղերը
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Բարսելոնան» երեկ մրցել է «Բարբաստրոյի» հետ և 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարե՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։
Այդ խաղից առաջ 72-ամյա տեղացի մի տղամարդ, օգնելով «Բարբաստրոյին» պատրաստվել կարևոր հանդիպմանը, միայնակ ներկել է մարզադաշտի նստատեղերը:
Որպես գնահատանքի նշան՝ նրան նվիրել են Պաու Կուբարսիի մարզաշապիկը:
Հիշեցնենք՝ Իսպանիայի գավաթի խաղում դուբլի հեղինակ է դարձել լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, աչքի են ընկել նաև իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան ու իսպանացի կիսապաշտպան Պաբլո Տորեն։