Փորձագետը նշել է աշխարհի ամենաթանկ և հազվագյուտ մետաղը
Կալիֆորնիումը համարվում է մոլորակի ամենաթանկ և ամենահազվագյուտ մետաղը, որի արժեքը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարի մեկ գրամի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Finam Management»-ի առաջատար փորձագետ Դմիտրի Բարանովը։
«Ամենաթանկ մետաղը կալիֆորնիումն է, մեկ գրամի արժեքը մի քանի տասնյակ միլիոն դոլար է: Սա արհեստականորեն սինթեզված մետաղ է, որը տարեկան արտադրվում է բառացիորեն հատիկներով, և դա արվում է միջուկային ռեակտորում երկարատև ճառագայթման միջոցով, որից հետո կալիֆորնիումը քիմիական միջոցներով մեկուսացվում է ստացված արտադրանքներից»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է փորձագետը։
Կալիֆորնիումը օգտագործվում է միջուկային արդյունաբերության մեջ՝ միջուկային բժշկության (ճառագայթային թերապիա) և նյութերի հետազոտության մեջ, պարզաբանում է Բարանովը։ Նրա խոսքով, այս մետաղը արտադրվում է Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Կալիֆորնիումի բարձր արժեքը պայմանավորված է նրա հազվադեպությամբ և ձեռք բերելու դժվարությամբ:
Երկրի վրա կա ընդամենը մի քանի գրամ այս մետաղից։ Տարվա ընթացքում հնարավոր է ստանալ ընդամենը 20-40 միլիգրամ կալիֆորնիում։
Առաջին անգամ կալիֆորնիում ստացել են 1950-ական թթ` ատոմային ռեակցիայի արդյունքում: