Շոլցը կեղծ է որակել Մոսկվա այցելելու իր մտադրության մասին տեղեկությունները
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սուտ է համարել Բունդեսթագի ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Ռոդերիխ Կիզեվետերի հայտարարությունը, թե իբր կանցլերը պատրաստվում է այցելել Մոսկվա մինչև փետրվարի 23-ը:
Պատգամավորը X-ում գրել էր, թե ապացույցներ կան, որ Շոլցը կարող է այցելել Ռուսաստան մինչև փետրվարի 23-ին նշանակված Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։
Պատգամավորն այս տեղեկատվության համար ոչ մի աղբյուր չի ներկայացրել:
«Սա կեղծ հայտարարություն է: Սա խորապես անպարկեշտ է»,-ասել է Շոլցը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նիստից առաջ:
Ավելի վաղ՝ Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից ևս հայտնել էին, որ Շոլցի՝ Մոսկվա մոտալուտ այցի մասին մամուլում հայտնված լուրերը հորինվածք են։