Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mazda»-ն. վերջինը հայտնվել է մայթին
Այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Լևոն Ե.-ի վարած «Toyota» մակնիշի և 19-ամյա Համլետ Բ.-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Բարեբախտաբար այդ պահին մայթով հետիոտներ անցնելիս չեն եղել:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: