Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի 5-րդ երեխան տան 4֊րդ տղան է, ով ծնվել է 2025թ֊ի հունվարի 1-ին, հայտնում են ԲԿ-ից։
Իսկ հունվարի 2-ին, Գրիգորյանների ընտանիքում 3-րդ բալիկն է լույս աշխարհ եկել` Լիլիթը, ով համալրել է քրոջ և եղբոր շարքերը: