Արեգակի վրա օրվա ընթացքում ամենաբարձր դասի երկրորդ բռնկումն է տեղի ունեցել
Արեգակի վրա բարձրագույն X դասի նոր բռնկում է գրանցվել: Նման ուժգնության բռնկումը երկրորդն էր հունվարի 4-ին, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից:
«Հունվարի 4-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:48-ին 22 րոպե տևողությամբ X1.8 բռնկում է հայտնաբերվել արևային բծերի 3947 խմբում (N11E51) ռենտգենյան ճառագայթների տիրույթում»,-Shantnews-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X:
Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել: