Իրանի ամբողջ տարածքում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և ԻՀՊԿ ժողովրդական միլիցիայի հատուկ ստորաբաժանում «Բասիջի» ուժերը առաջիկա օրերին համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Իրանի ողջ տարածքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԻՀՊԿ մամուլի ծառայության համապատասխան հայտարարությունը ներկայացրել է իրանական Tasnim պետական լրատվական գործակալությունը։
«Այդ զորավարժությունները կսկսվեն առաջիկա օրերին Իրանի ողջ տարածքում և Պարսից ծոցում: Զորավարժությունների նպատակներից է զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունների համակարգման բարելավումը, ինչպես նաև դաշտային պայմաններում ռազմական նոր տեխնիկայի կիրառումը՝ հակառակորդի սպառնալիքների դեմ պայքարելու համար»,- նշված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունում։