Մաքսային ծառայությունը 33 տարեկան է. ՊԵԿ տեսանյութը
Ստեղծում, կայացում և զարգացում. մաքսային ծառայությունը 33 տարեկան է:
Մաքսային համակարգն ստեղծվել է 1992 թվականի հունվարի 4-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով։ Այս տարիների ընթացքում մաքսային ծառայությունն անցել է բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրիր ճանապարհ՝ ստեղծման, կայացման և զարգացման բոլոր փուլերում։
Այսօր մաքսային ծառայությունը քայլում է ժամանակին համընթաց՝ զարգացման հիմքում դնելով թվայնացումը և գիտելիքը։
Սահմանային անցակետերի, ենթակառուցվածքների արդիականացումից մինչև թվայնացում. բարեփոխումներ իրականացվել են բոլոր ուղղություններով։
Մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ և ժամանակակից լուծումների շնորհիվ էապես բարելավվել է սպասարկման ոլորտը․ ծառայությունները մատուցվում են «մեկ պատուհան» սկզբունքով։
Մաքսային ծառայությունում շարունակվում են իրականացվել հետևողական բարեփոխումներ. առաջնահերթությունը՝ քաղաքացիներին և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին բարձրորակ, արագ և միջազգային չափանիշներին համահունչ ծառայությունների մատուցումն է։
Մանրամասները՝ ՊԵԿ տեսանյութում: