Դիմա Բիլանը պատրաստվում է հա՞յր դառնալ
Դիմա Բիլանի կյանքը փոփոխության կարիք ունի: Նրա խոսքով' այդ պահն արդեն հասունացել է: Թե ինչ է կատարվում հայտնի երգչի կյանքում պատմել է նրա պրոդյուսերը' Յանա Ռուդկովսկայան: Նա ոչ մի հստակ հայտարարություն չի կատարել, սակայն ասել է, որ շատ շուտով Բիլանը հանդես կգա սենսացիոն հայտարարությամբ: Լրագրողների այն հարցին, թե արդյոք երգիչը չի պաստրաստվում ամուսնանալ, Ռուդկովսկայան պատասխանել է.
«Ամուսնանա՞լ, իսկ ինչո՞ւ ոչ: Դա յուրաքանչյուր տղամարդու ցանկությունն է, որպեսզի ընտանիք ստեղծեն և ապրեն իրենց ընտանիիքի հետ: Դիման շատ տներ է առել, ծառ տնկել, իսկ հիմա կարող է իրեն նաև թույլ տալ ամուսնանալ»:
Այս ամենից կարելի է հետևություն անել, որ Դիմա Բիլանն ընկերուհի չունի, սակայն սենսացիան շուտով կլինի: Շատ հնարավոր է նա հետևի իր կոլգաների օրինակին և դիմի սուրոգատ մոր օգնությանը: Այս մասին գրում է paparazzi-ին: