«Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Վրեժ Ջ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Արտյոմ Չ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և վիրավորը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։