Մալենան հետևորդների հետ կիսվել է իր հերթական կերպարով
Երգչուհի Մալենան ինստագրամյան հետեւորդների հետ կիսվել է իր հերթական կերպարով, որը կրկին արժանացել է հետեւորդների հավանությանը՝ ստանալով դրական մեկնաբանություններ։
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը ներկայացել է «տաքուկ» տեսքով։ Նա կրում է շագանակագույն մորթյա վերարկու՝ սև գծերով, և նմանատիպ գլխարկ։
Երգչուհին կեցվածք է ընդունել տոնածառի ֆոնին։ «Արթնացեք, 2025-ն է»,-հրապարակումը մակագրել է Մալենան։
Հետեւորդների մի մասն էլ հետաքրքրվել է՝ ե՞րբ է երգչուհին հանդես գալու նորությամբ։
Посмотреть эту публикацию в Instagram