Նա ինձ սպառնում է ինտիմ տեսանյութերով. Վանդա Նառան՝ Իկարդիի մասին
Արգենտինացի մոդել և հեռուստահաղորդավարուհի Վանդա Նառան մեղադրանքներ է հնչեցրել իր նախկին ամուսնու՝ թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի հասցեին։
«Նա ինձ սպառնում է ինտիմ տեսագրություններով, որոնցից պետք է, որ շատ ունենա։ Նա ինձ հետ ապրել է 12 տարի, ուներ ավելի քան 60 տեսախցիկ, որոնք կենտրոնացած էին, այդ թվում՝ իմ անկողնու վրա»,- Armsport-ի փոխանցմամբ՝ պատմել է Նառան։
Նառան նաև մեղադրել է Իկարդիին լրագրողներին ավելի քան 20.000 դոլար վճարելու մեջ՝ իրեն լրատվամիջոցներով խայտառակելու համար։ Բացի այդ, նա դժգոհել է, որ հարձակվողը գնել է իր երազանքի տունը, որտեղ բերել է իր նոր կնոջը՝ արգենտինացի դերասանուհի, երգչուհի և մոդել Չայնա Սուարեսին։
Վանդան նաև հաստատել է Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Կեյտա Բալդեի հետ իր հարաբերությունների մասին լուրերը, սակայն պարզաբանել է, որ դրանք տեղի են ունեցել Իկարդիից բաժանվելու ժամանակաշրջանում։