«Թեժ մարտեր»՝ QR ուղետոմսերի համար․ TelCell-ի տերմինալների մոտ հերթեր են
Չնայած Երևանի քաղաքապետարանը նախորդ ամիս որոշեց մայրքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը 1 ամսով էլ հետաձգել, այնուամենայնիվ հունվարի 1-ից սկսած քաղաքացիներն այլևս չեն կարող 100 դրամանոց մետաղադրամներով վճարել։
Այսուհետ հանրային տրանսպորտից օգտվելու համար քաղաքացիները ստիտված են TelCell-ի տերմինալներից ու բջջային հավելվածից ուղետոմսեր գնել կամ էլ իրենց բանկային քարտերով վճարել։
Oragir.News-ի տեսախցիկն այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում ֆիքսել է, որ TelCell-ի տերմինալների մոտ հերթեր են և թեժ պայքար է ընթանում՝ QR ուղետոմսեր գնելու համար։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: