Թուրքիայի Անթալիա նահանգում 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Անթալիա նահանգում 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, էպիկենտրոնը գտնվել է Ալանիա հանգստավայրում:
Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը տեղեկացրել է, որ ցնցման օջախը գտնվել է մոտ 7 կմ խորության վրա:
Անթալիայի նահանգային իշխանությունները հայտնել են, որ առայժմ տուժածների կամ նյութական վնասի մասին տեղեկություններ չկան: