Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը․ Աղազարյան
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը։ Այս մասին տեղեկանբում ենք ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի տարածած հայտարարությունից։
«30.12.2024թ. կայացել է Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.
1.Կուսակցության անվանման հարցը,
2. Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման հարցը,
3.Հիմնադիր Համագումարի անցկացման հարցը։
Որոշվեց
1. Կուսակցությունը անվանել <<Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն>> (ՄԱՍԿ),
2. Մինչև 16.01.2025թ. ավարտին հասցնել Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները,
3. Կուսակցության հիմնադիր Համագումարը հրավիրել 2025 թվականի փետրվարի 8ին, առավոտյան ժամը 10ին, ք. Երևան, Ամիրյան փողոցի 1 շենքում` <<ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՕԹ>> հյուրանոցի <<Տիգրան Մեծ>> սրահում»,- ասված է հայտարարության մեջ։