Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել
Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավում։
Մասնավորապես, Մոսկվա-Երևան (JI 101) չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, օդում նրան փորձել են բուժօգնություն ցուցաբերել, իսկ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել անմիջապես մոտեցել է շտապօգնության 2 բրիգադ։ Ցավոք սրտի ուղևորի կյանքը չի հաջողվել փրկել և բժիշկները հենց օդանավում արձանագրել են վերջինիս մահը։
Մահացած ուղևորը եղել է միջին տարիքի տղամարդ։
Միջադեպի հետևանքով խուճապ չի առաջացել, վայրէջքից հետո ուղևորները հանգիստ դուրս են եկել օդանավից։