Տեսախցիկը արձանագրել է Երևանում՝ Շիրակի փողոցում «BMW»-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի պահը
SHAMSHYAN.com-ը դեկտեմբերի 28-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում՝ Շիրակի փողոցում, «BMW»-ի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին:
Հունվարի 2-ին, SHAMSHYAN.com-ը ընթերցողից ստացել է տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 28-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել հետիոտնի համար նախատեսված ցուցանակը, ապա «Երևան» խորհրդանիշով նստարանը, հետո բախվել ծառին, առաջ ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտաացվել էր հիվանդանոց:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր էին ձևակերպվել, որտեղ էլ պարզվում էր վարորդների ինքնությունը:
Բախման հետևանքով էլ «Ford»-ը հետ էր ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատար «Ford»-ին: