Պաշտոնական․ Բայերը նորեկ ունի
Լևերկուզենի «Բայերը» համալրել է կազմը՝ պայմանագիր կնքելով 18-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի հետ։
Լևերկուզենյան ակումբը հայտարարել է Ալեխո Սարկոյի տրանսֆերի մասին «Վելես Սարսֆիլդից»։
Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2029 թվականի հունիսը։ Նա գերմանական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Հարձակվողը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով։
Արգենտինական թիմի կազմում հարձակվողն անցկացրել է 9 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Նա նաև իր ակտիվում 20 հանդիպում և 5 գոլ ունի Արգենտինայի Մ17 հավաքականի կազմում, փոխանցում է Armsport-ը։