Ժորժինյոն կարիերան շարունակելու շատ անսպասելի տարբերակ ունի
Ճապոնական «Սերեսո Օսական» պատրաստվում է պայմանագիր կնքել «Արսենալի» և Իտալիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Ժորժինյոյի հետ։
Armsport-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Japanese Football-ը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո, իսկ նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև այս ամառ։
Փորձառու կիսապաշտպանը հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը «Չելսիի» հետ, ինչպես նաև Եվրոպայի առաջնության հաղթող է Իտալիայի հավաքականի կազմում: