Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանում պապական նվիրակ եպիսկոպոսին
Հունվարի 2-ին, Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանում պապական նվիրակ եպիսկոպոսին:
«Հինգշաբթի, 2 Յունուար 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց եւ նոր տարուան ու Քրիստոսի ծննդեան տօներուն առթիւ զինք շնորհաւորեց Լիբանանի մօտ պապական նուիրակ Փաուլօ Պորճիա եպիսկոպոսը։ Այս առիթով պապական նուիրակը Հայրապետին յանձնեց Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին շնորհաւորական նամակը։
Հանդիպման ընթացքին յատկապէս քննարկուեցաւ Լիբանանի նախագահական ընտրութիւնը, որ պիտի կայանայ յառաջիկայ 9 Յունուարին»,-ասված է հաղորդագրության մեջ։