«Առինջ մոլ»-ի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Volkswagen»-ը. կա վիրավոր
Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են «Հրազդան» բժշական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Volkswagen » մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը շտապօգնության վարորդն է, դեպքի վայրում հավավքավածների մի մասմն էլ նշում էին, որ Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել, մի մասն էլ նշում էին, որ հիվանդին տեղափոխել և վերադառնում էր «Հրազդան» բժշկական կենտրոն. սակայն հավանականն այն է, որ նա հիվանդ էր տեղափոխում: