Ինչո՞ւ է հիվանդ ժամանակ փակվում ախորժակը և պետք է արդյոք ինքներդ ձեզ ստիպել ուտել
Հիվանդության ժամանակ շատ գործոններ կարող են հանգեցնել ախորժակի նվազմանը, որոնց թվում առանձնահատուկ դեր են խաղում ցիտոկինները։ Այս կենսաբանորեն ակտիվ սպիտակուցներն արտադրվում են մարմնում՝ որպես վարակի պատասխան և օգնում են էներգիա կենտրոնացնել հիվանդության դեմ պայքարելու համար՝ դրանով իսկ նվազեցնելով սնունդ ուտելու ցանկությունը: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Cleveland Clinic-ը։
Մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ ախորժակի կորուստը վարակիչ հիվանդությունների բնորոշ դրսևորում է։ Դա պայմանավորված է նրանով, որ սննդի մարսման գործընթացը պահանջում է զգալի էներգիայի ծախս, որը պետք է ծախսվի վերականգնման վրա։
Նման պահերին իմունային պաշտպանության մեջ ներգրավված ցիտոկինները ակտիվորեն ազդում են ախորժակի վրա, ինչի արդյունքում օրգանիզմը խնայում է էներգիան՝ չվատնելով այն մարսողության վրա։
Որոշ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են շաքարախտը և հիպոթիրեոզը, ախորժակը կարող է նվազել նաև օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների պատճառով։
Մրսածության ժամանակ հոտերի և համերի ընկալման առանձնահատկությունները կարող են էլ ավելի նվազեցնել ուտելու ցանկությունը, քանի որ սնունդն ավելի քիչ ախորժելի է թվում։ Սովորաբար մրսածության կամ գրիպի ժամանակ ախորժակի կորուստը ժամանակավոր է և հիվանդի վիճակի բարելավվելուց հետո վերականգնվում է: Ախորժակի վերականգնվելուց հետո կարևոր է ուտել բարձր կալորիականությամբ մթերք, նախընտրելի է ընտրել ավելի թեթև կերակուրներ, ինչպիսիք են ապուրները:
Եթե հիվանդության ժամանակ ախորժակ չունեք, ապա չպետք է ինքներդ ձեզ ստիպել ուտել։ Ուժը պահպանելու համար բավական է հանգստանալ և շատ հեղուկ խմել: Եթե առողջանալուց հետո վատ ախորժակը պահպանվում է, խորհուրդ է տրվում դիմել բժշկի։