Հունվարի 1-ին Սյունիքում 9 բալիկ է լույս աշխարհ եկել
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու շնորհավորել տարվա առաջին նորածինների ու իրենց մայրիկների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթել առողջ, խաղաղ մանկություն և արևշատություն։
Մարզպետի անունից շնորհավորանքն ու դրամական պարգևը այսօր կհասնի նաև մարզի մյուս ԲԿ-ներում 2025-ի առաջին օրը ծնված սյունեցիներին։
Նշենք, որ հունվարի 1-ին Սյունիքում 9 բալիկ է լույս աշխարհ եկել։
Իսկ 2024 թվականին մարզում ծնվել է 1041 երեխա։