Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին ազգային տոնի՝ Հեղափոխության հաղթանակի օրվա առիթով: Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կուբայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հեղափոխության հաղթանակի օրվա առթիվ։
Հայաստանը կարևորում է բարեկամ Կուբայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների միջև փոխգործակցությունն էլ ավելի կամրապնդվի՝ ի շահ բարեկամ երկու ժողովուրդների»։