2024-ին տեսչական մարմինը կարողացել է գրանցել ոլորտի կարգավորման հսկայական դրական արդյունքներ. ՔՏՀԱՏՄ ղեկավար
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանն Ամանորի մաղթանք է հղել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեսչական մարմնի հարգելի՛ գործընկերներ,
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Ամփոփելով անցնող 2024 թվականը՝ ուզում եմ փաստել, որ այս ընթացքում Տեսչական մարմինը՝ չնայած ամենօրյա բազմաթիվ դժվարություններին և իր առջև ծառացած ամենատարբեր մարտահրավերներին, կարողացել է ջանասիրաբար, գիշերուզօր աշխատելու շնորհիվ պատվով հաղթահարել վերահսկողության ոլորտներում իր առջև դրված խնդիրներն ու խոչընդոտները, գրանցել ոլորտի կարգավորման, կանոնակարգման հսկայական դրական արդյունքներ։
Հպարտությամբ եմ շեշտում, որ այս գործելակերպը Տեսչական մարմինը որդեգրել և դարձրել է ամենօրյա աշխատաոճ, և վստահ եմ, որ գալիք տարում այն ևս շարունակական է լինելու։
Հարգելի՛ գործընկերներ,
Ամանորը մեզանից յուրաքանչյուրին տալիս է նաև հնարավորություն գնահատելու նախորդ տարում կատարած մեր ցանկացած աշխատանքի արդյունքը՝ վերլուծելով խնդիրները, որպեսզի գալիք տարում անենք առավելագույնն այդ խնդիրները հաղթահարելու, լուծելու և իհարկե, մեր ունեցած արդյունքները բազմապատկելու համար։
Վստահ եմ, որ գալիք տարում Տեսչական մարմնի յուրաքանչյուր աշխատակից նույն նվիրումով, ջանասիրությամբ ու պատրաստակամությամբ շարունակելու է պատվով իրականացնել Տեսչական մարմնին օրենքով վերապահված վերահսկողության ոլորտներում ի հայտ եկած խնդիրների լուծման և հանրային անվտանգության ապահովման իր բաժին առաքելությունը։
Երախտագիտության խոսքն եմ ուզում հղել նաև մեր հայրենիքի սահմանները օր ու գիշեր պահպանող մեր զինվորականներին՝ մաղթելով նրանց ուժ ու քաջառողջություն՝ Հայաստան աշխարհի սահմանները խաղաղ ու անառիկ պահպանելու իրենց դժվար և անձնվեր գործում։
Թող գալիք 2025 թվականը լինի խաղաղության, մեր երկրի անվտանգության ամրապնդման, կայունության, զարգացման, նվաճումների և արդյունավետ աշխատանքի տարի՝ ի նպաստ մեր պետության և մեր ժողովրդի։
Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ»։