Երևանում «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի թիվ 52 շենքի բակում ավտոմեքենա է այրվում, իսկ ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակում «BMW X5» մակնիշի ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարծման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։
Դեպքի փաստով «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրավապահները ունեն կասկածներ, որ ավտոմեքենան, որը պատկանում է Երևանի բնակիչ 40-ամյա Քրիստինա Հ․-ին՝ հրկիզել են։
Այդ վարկածի ուղղությամբ իրավապահները կատարում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։