Կարևոր է, որ գալիք տարում շարունակենք զարգացնել հանրային ծառայությունների կարգավորման ոլորտը. ՀԾԿՀ նախագահ
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
«Ջերմորեն շնորհավորում եմ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Հատկապես կարևոր է, որ գալիք տարում շարունակենք զարգացնել հանրային ծառայությունների կարգավորման ոլորտը՝ ապահովելով բարձր որակ և արդյունավետություն։ Վստահ եմ, որ մեր միասնությունն ու համատեղ ջանքերը թույլ կտան իրականացնել Հանձնաժողովի կողմից սահմանված նպատակները։
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն Ձեր ընտանիքներին։ Թող 2025 թվականը դառնա վերելքների, խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի»,- ասված է ուղերձում: