Մխիթարյանն Ինտերի հետ ուղևորվել է Սաուդյան Արաբիա
«Ինտերը» մեկնել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությանը։
Խաղարկության շրջանակում գավաթի համար պայքար կմղեն «Միլանը», «Յուվենտուսն» ու «Ատալանտան»։
«Ինտերն» իր առաջին հանդիպումը կանցկացնի գալիք տարվա հունվարի 2-ին։ Մրցակիցը կլինի «Ատալանտան»։
Մյուս խաղում, որը կկայանա հաջորդ օրը՝ հունվարի 3-ին, միմյանց հետ կհանդիպեն «Յուվենտուսն» ու «Միլանը»։ Եզրափակիչը հունվարի 6-ին է, փոխանցում է Armsport-ը։
Հիշեցնենք, որ Իտալիայի Սուպերգավաթն անցկացվում է նոր ձևաչափով։ Գավաթը խաղարկվում է «Քառյակի եզրափակիչ» սխեմայով։ Ժամանակին Սուպերգավաթը ներկայացնում էր Ա Սերիայի հաղթողի և Իտալիայի Գավաթակրի ուղիղ դիմակայությունը։
Ավելացնենք, որ առաջիկա 4 տարվա ընթացքում «Քառյակի եզրափակիչի» անցկացման վայրը կլինի Սաուդյան Արաբիան։