Հայտնի է Ֆերարիի պատմության լավագույն մրցարշավորդը
Հայտնի Racingnews365 մարզական պարբերականը կազմել է «Ֆորմուլա-1»-ի «Ֆերարի» թիմի պատմության լավագույն պիլոտների ցանկը։ Առաջին տեղում հայտնվել է լեգենդար գերմանացի մրցարշավորդ Միխայել Շումախերը։
Շումախերը, ով աշխարհի յոթակի չեմպիոն է, «Ֆերարիի» կազմում հանդես է եկել 1996-ից 2006 թվականներին։ Նա իր տպավորիչ կարիերայի ընթացքում իտալական թիմի հետ նվաճել է հինգ անընդմեջ չեմպիոնություն՝ 2000-2005 թվականներին։
Racingnews365-ի կազմած լավագույն եռյակում Շումախերի կողքին են նաև Ալբերտո Ասկարին և Նիկի Լաուդան, որոնք համարվում են «Ֆերարիի» պատմության անբաժան մասը։
Հիշեցնենք, որ աշխարհի չորսակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը վերջերս պատմել է իր վերջին զրույցի մասին Միխայել Շումախերի հետ` ընդգծելով լեգենդար մրցարշավորդի ազդեցությունը իր կարիերայի վրա։
Շումախերի հաղթանակներն ու տպավորիչ նվաճումներն իսկապես թողել են անջնջելի հետք ոչ միայն «Ֆերարիի», այլև ամբողջ «Ֆորմուլա-1»-ի պատմության մեջ, փոխանցում է Armsport-ը։