Գիտնականները երկրորդ օրն անընդմեջ հզոր բռնկումներ են գրանցել Արեգակի վրա
Երկուշաբթի առավոտյան Արեգակի վրա գրանցվել են X դասի երկու հզոր բռնկում և M դասի վեց հզոր բռնկում, հաղորդում է Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը:
«Մոսկվայի ժամանակով 07:32-ին ռենտգենյան տիրույթում՝ արևային բծերի 3932 (S18W50) խմբում գրանցվել է 5 րոպե տևողությամբ X1.1 բռնկում։ Մոսկվայի ժամանակով 07:14-ին ռենտգենյան տիրույթում՝ արևային բծերի 3936 (N10W46) խմբում գրանցվել է X1.5 բռնկում՝ 37 րոպե տևողությամբ»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ ասվում է ինստիտուտի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Արձանագրվել են նաև M3.5, M1.9, M1.8, M1.5 և M1.7 մակարդակի երկու բռնկում։ X1.5 բռնկումը ամենաերկարն է եղել, M1.7 բռնկումները տևել են 25 և 17 րոպե, M3.5-ը՝ 17 րոպե, M1.9 և M1.8-ը՝ 16 րոպե, M1.5-ը՝ 15 րոպե։
Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ կատեգորիայի՝ կախված ռենտգենյան ճառագայթման ինտենսիվությունից՝ A, B, C, M և X: X դասի բռնկումները գերհզոր են և կարող են ուժեղ գեոմագնիսական փոթորիկներ առաջացնել Երկրի վրա: