2 բնակարան, ավտոմեքնա, 26 մլն դրամ եկամուտ․ Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։
Այսօր ուսումնասիրել ենք ներկայումս էկոնոմիկայի նախարար, ներկայումս ՔՊ-ական, իսկ անցյալում ֆիկտիվ ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանի և վերջինիս կնոջ՝ Աննա Թորոսյանի հայտարարագրերը, ով հանրության լայն շերտերին հայտնի դարձավ առավելապես այն բանից հետո, երբ Սրբազան շարժման ակտիվ փուլում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ժողովրդին անասուն էր անվանել։
Որպես անշարժ գույք՝ Գևորգ Պապոյանը հայտարարագրել է 2 բնակարան Երևան քաղաքում, որոնցից երկուսին էլ նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Բնարականներից մեկը Պապոյանը ձեռք է բերել 2018-ի հոկտեմբերի 17-ին, երկրորդը՝ 2022-ի մարտի 17-ին։ Երկու բնակարանն էլ տարեվերջին պահպանվել են։
Որպես շարժական գույք՝ Պապոյանը հայտարարագրել է 1992 թվականի արտադրության VAZ մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը տարեվերջին պահպանվել է։
Հատկանշական է, որ Գևորգ Պապոյանը 2023-ի մայիսի 25-ին 8․785․000 դրամով գնել է 2020 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որն ընդամենը 2 ամիս անց՝ հուլիսի 28-ին, այն վաճառել է՝ 10․892․000 դրամով՝ ոմն Արթուր Դավթյանի։ Փաստացի հնարամիտ պատգամավորին հաջողվել է վաճառել ընդամենը 2 ամիս գնված մեքենան և 2․107․000 դրամ շահույթ ստանալ։
Պապոյանը տարեսկզբին ունեցել է 11․299 դոլար արժողությամբ ավանդ, տարեվերջին՝ 15․300 դոլար և 2․000․000 դրամ։
Գևորգ Պապոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 775․385 դրամ, որը տարեվերջին աճել է՝ դառնալով 415․490 դրամ։
Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 25․654․844․09 դրամ, որից 9․775․460 դրամը Ազգային ժողովից, 2․153․323 դրամը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ստացած աշխատավարձն է։ Պապոյանը ՀՊՏՀ-ից 150․000 դրամի չափով միանվագ վճար է ստացել, 500․000 դրամ՝ ՀՀ կառավարությունից, 1312․88 դոլար փոխառություն՝ Հայբիզնեսբանկից, 106․280 դրամ՝ Ամերիա բանկից, 214․700 դրամ՝ Ինեկոբանկից։ Բացի այդ, նա 1․847․705 դրամ այլ եկամուտ է հայտարարագրել ՀՀ ֆինանսների նախարարությունից, ինչպես նաև 10․892․000 դրամ՝ ավտոմեքնայի վաճառքից, որն արդեն ներկայացրել ենք։
Պապոյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 12․987․920 դրամ։
Պապոյանն իր եկամուտներից 3․723․960 դրամ է հատկացրել վարկի մարմանն ուղղված վճարումներին, ինչպես նաև 9․585․000 դրամ արժեքով թանկարժեք գնում է կատարել, որի նպատակը չի նշվում։
Պապոյանի կինը՝ ժողովրդին անասուն անվանած Աննա Թորոսյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Վերջինս տարեսկզբի դրությամբ 6․492․380 դրամ փոխառություն է հանձնել, որը տարվա ընթացքում ավելացրել է 5․243․930 դրամով ու տարեվերջին այն կազմել է 11․736․310 դրամ։
Թորոսյանը տարեսկզբին ունեցել է 30․000 դոլար արժեքով բանկային ավանդ, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Նրա բանկային հաշիվներին՝ առանց ավանդների, տարեսկզբին եղել է 3707, տարեվերջին՝ 3373 դրամ։
Թորոսյանի տարեկան եկամուտները կազմել են 958․876 դրամ, որից 668․876 դրամը Երևանի թիվ 46 ավագ դպրոցից ստացած աշխատավարձն է, 290․000 դրամը՝ Պավել Օկրեմայից ստացած եկամուտը։
Մանրամասներն ու տեսնյութը՝ սկզբնաղբյուրում։