Մեքսիկայում թխել են կես մետրանոց բուլկի
«Կերակրել 200 հազար մարդու մեկ հացով», այս աստվածաշնչյան պատմությունը որոշել են ի կատար ածել Մեքսիկայի հրուշակագործները: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փոխանցվում է, որ Մեքսիկայի Սոկալո քաղաքի կենտրոնական հրապարակում հայտնվել է «հրուշակեղենի արվեստի» հսկայական գործը՝ 1440 մետր երկարությամբ և առնվազն 9.3 տոննա քաշով: Այն պատրաստված է Մեքսիկայի դրոշի գույներով՝ կանաչ, սպիտակ, կարմիր, բուլկու պատրաստմանը մասնակցել է 2 հազար հրուշակագործ:
Նրանք օգտագործել են 4.9 տոննա ալյուր, առնվազն 2 տոննա շաքարավազ և մարգարին, 900 կգ թթխմոր, ինչպես նաև մի շարք այլ ավանդական բաղադրիչներ:
Բուլկին հանրությանը ներկայացնելուց հետո այն անվճար բաժանվել է 200 հազար ներկաներին: