Մանրամասներ՝ Առնո Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած խոշոր հրդեհից
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Փրկարարները շենքի տարբեր հարկերից ավտոսանդուղքի միջոցով տարահանել են 11 քաղաքացու, արգելափակումից դուրս բերել հոսանքազրկման պատճառով վերելակում մնացած մեկ քաղաքացու։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը 10 քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։11-ին, մարվել՝ 13։26-ին։ Այրվել է բնակարանը։