Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը պարգևատրել է համակարգում մեծ ներդրում ունեցած աշխատակիցներին
ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը շնորհակալագրերով, հուշանվերներով և մեդալներով պարգևատրել են համակարգում մեծ ներդրում ունեցած աշխատակիցներին։
Մասնավորապես՝ ծառայության երեք նախկին աշխատակիցներ՝ Գրենիկ Ահարոնյանը, Մեդորա Չապուխյանը և Ջուլիետա Քալաշյանը ստացել են շնորհակալագրեր համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար: Ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են «Ոստիկանության 100-ամյակ» , «Օրենքի պատվար» և «Գերազանց ծառայության համար» մեդալներով։
ՀՀ ՆԳՆ ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին տարիների ընթացքում կատարած նվիրյալ և սրտացավ աշխատանքի համար՝ նշելով, որ նրանց ներդրումը համակարգի կայացման գործում եղել է նշանակալի։