Այսօր իտալացի երգիչ է, երգահան, դերասան, կատակերգու, ռեժիսոր և հեռուստահաղորդավար Ադրիանո Չելենտանոյի ծննդյան օրն է
Չելենտանոն ծնվել է Միլանում, Գլուկ 14 հասցեում, որի մասին նա հերագայում գրել է իր "Տղան Գլուկ փողոցից" երգում։ Նրա ծնողները ծագումով Ֆոջիայից են, Պուլիա և տեղափոխվել են Միլան աշխատանքի նպատակով։ Ըստ արվարձանների լեգենդների' մինչ երաժշտական կարիերայի սկսելը Չելենտանոն եղել է Գիգո Ագոստիի (Եվրոպական ռոքի առաջնեկներից մեկը) աշակերտը։ Վերջին 40 տարիների ընթացքում նա դարձել է աշխարհահռչակ' վաճառելով միլիոնավոր ալբոմներ, հայտնվելով տարբեր հեռուստաշոուներում և ֆիլմերում։ Կինոյի բնագավառում դարձել է հիմնադիրը նոր կոմիկ ոճի' շնորհիվ իր յուրահատուկ քայլվածքի և դեմքի արտահայտության։ Նրա ֆիլմերի մեծամասնությունը մեծ հաջողություններ են ունեցել։
Նա համարվում է թագավորը իտալական ֆիլմերի, որ ստեղծվել են քիչ գումարով և ունեցել մեծ հաժողություններ։ Որպես դերասան քննադատները մատնանշում են Սերաֆինոն (1968) որպես նրա լավագույն խաղ։
Նրա կինն է հանդիսանում հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին, որից ունի երեք երեխա' Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն։ Վերջինս հայտնի է իր Սատանայի դերով Մել Գիբսոնի Քրիստոսի չարչարանքները ֆիլմում։
Նա թողարկել է մոտ 40 ալբոմ։
Ադրիանո Չելենտանոն 2005 թ.-ից բուսակեր է և հանդիսանում է կենդանիների իրավունքների պաշտպան։