Ռեալը երկու թոփ տրանսֆեր է նախապատրաստել առաջիկա ամռան համար
Մադրիդի «Ռեալը» որոշել է հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր խաղացողներ ձեռք չբերել։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Cope-ն։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը որոշել է 2025 թվականի ամռանը կենտրոնանալ երկու աստղային խաղացողների հետ պայմանագիր կնքելու վրա։ «Սերուցքայինների» թիրախում են հայտնվել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը:
Տրենտն ավելի վաղ հայտարարել էր, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատրաստ է համալրել մադրիդյան գրանդների շարքերը։ Դեյվիսը նույնպես դեմ չէ կարիերան «արքայական» ակումբում շարունակելուն։