Արեգակի վրա ամենահզոր՝ X դասի բռնկում է գրանցվել
Բարձր՝ X դասի ամենաուժեղ բռնկում է տեղի ունեցել Արեգակի վրա դեկտեմբերի 29-ին, Shantnews-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ին հայտնել են Տիեզերական եղանակի մոնիտորինգի կենտրոնից։
«Առավոտյան ռենտգենյան տիրույթում X1.1 բռնկում է հայտնաբերվել»,- ասել է կենտրոնի ներկայացուցիչը։
Մինչ այս բռնկումը, Արեգակի վրա գրանցվել է միջին և ուժեղ M դասի բռնկումների մի ամբողջ շարք:
Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X: