Գվարդիոլան 500-րդ հանդիպումն է անցկացնում Մանչեսթեր Սիթիի գլխավոր մարզչի պաշտոնում
Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» այսօր հյուրընկալվելիս մրցում է «Լեսթեր Սիթիի» հետ։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար այս խաղը 500-րդն է մանչեսթերյան թիմի ղեկին:
Գվարդիոլայի գլխավորությամբ նախորդ 499 հանդիպումներում «Սիթին» հաղթել է 361 անգամ, 63 անգամ ոչ-ոքի է խաղացել և 75 պարտություն կրել, փոխանցում է Armsport-ը։