Երևան, 01.Հունվար.2025, 00:00 |
Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Հանրա... Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է Նոր տարին ն... Մեքենա է այրվել․ մանրամասներ Մեր երկրին հարկավոր են պետական ու քաղաքացիակա... Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին՝ «երկր... ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի պետականությանը, ինքնիշխա... 2025 թվականը միասին պետք է դարձնենք Մտքի և Հո... Հայանիստ բնակավայրում տուն է այրվել․ հայտնաբե... Այսօրվանից երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբու... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ա... Խաղաղության տարիները շարունակական լինեն, մնաց... Զինվորի անակնկալ արձակուրդը՝ տոներին ընդառաջ․... Թող 2025 թվականը խաղաղության և բարեկեցության ... Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատե... Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադ... Կոտայքի մարզում այրվել է վագոն-տնակ Մենք պարտավոր ենք միասնական կանգնելու մեր պետ... Մեր ազգի համար 2025 թվականը պետք է դառնա հոգև... Հրդեհ՝ Արեգնադեմ գյուղում․ տուն է այրվում ՆԳ նախարարությունը մշտապես պատրաստ է պատվով կ... Ապրաքսիա. խոսքային խանգարումը բացասաբար է անդ... 900 միլիոն դրամի պահանջ` Արթուր Բաղդասարյանից... Տոնական ներկայացումների ժամանակացույց. ԿԳՄՍՆ-... Իրականացվում են ներդրումային ծրագրեր, կունենա... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը Հայոց Եկեղեցին ձեր կողքին է․Վեհափառն ընդունել... Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթի... ՆԳՆ-ն զգուշացնում է ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է գալիք տարին և պատ... Փյունիկը նոր սեփականատեր ունի Երևանում «BMW»-ն բախվել է հեղուկ գազի գովազդա... Թող 2025 թվականը խաղաղության տարի լինի, թող 2... ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է սահմանագո... 2024 թ. Ալեն Սիմոնյանի՝ արտերկիր կատարած այցե... Ծանոթացանք առաջնագծում ընթացող մի շարք աշխատա... Մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջո... «Ակնկալիքներ չունեմ, որ դժվարություններ չեն լ... Երևանում վերելակը պոկվել և ընկել է. կա տուժած... Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինայի տարածքով ... Մեր նպատակը միայն թվային ցուցանիշների բարելավ... Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «N... Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են փոխադարձ հետաք... Սուրեն Պապիկյանը մի շարք պաշտոնյաների ուղեկցո... 2024-ին տեսչական մարմինը կարողացել է գրանցել ... Լուծում պահանջող խնդիրները բազում են, բայց մի... Հերթական ավտոմեքենայի հրկիզման դեպքը՝ Երևանու... Սերժ Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյա... Բժիշկը նշել է Ամանորի սեղանի ամենավնասակար մթ... 2024-ի ամփոփիչ հեծանվավարումս. Նիկոլ Փաշինյան... Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմա... Մեր ազգի համար այս ծանրագույն օրերին համախմբվ... Երևանում «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում հրդե... Ամենակարևորը, արժանապատիվ խաղաղություն եմ մաղ... Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի ... Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել ... Կարևոր է, որ գալիք տարում շարունակենք զարգացն... Գողության դեպք` Երևանում. բնակարանից տարել են... ՀՀ իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգ... Իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղվ... Ամանորյա ուղերձի նկարահանում. վարչապետը տեսան... Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Աստղագուշակ՝ դեկտեմբերի 31-ի համար Մխիթարյանն Ինտերի հետ ուղևորվել է Սաուդյան Ար... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ա... ՃՏՊ` Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տ... Անորակ ասֆալտ, թաքնված կապեր․ «Հետք» Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 2025-ը դիմավորելու եմ տաքուկ անկողնում՝ ֆիլմ ... Հայտնի է Ֆերարիի պատմության լավագույն մրցարշա... «Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը ... Ուսուցիչների կամավոր ատեստավորում. դրույքաչափ... Իսրայելի ազգային ավիափոխադրողը դադարեցրել է Թ... Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկ... Գիտնականները երկրորդ օրն անընդմեջ հզոր բռնկու... 2024 թվականն ամփոփում է Երևանի քաղաքապետի տեղ... Արթուր Սողոմոնյանը հրաժեշտ է տվել Փյունիկի եր... Երկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում 100 մլն ամուսնուս, 25 մլն՝ իմ սոցէջերում. Անն... Սալոմե Զուրաբիշվիլին զրկվել է պետական ​​պաշտպ... Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձ... Երևան-Գյումրի ճանապարհին մեքենա է այրվել 2 բնակարան, ավտոմեքնա, 26 մլն դրամ եկամուտ․ Գ... Մանրամասներ՝ Էջմիածին-Մարգարա ճանապարհին տեղի... Դանակահարություն՝ հացկերույթի ժամանակ․ դանակա... Անահիտ Սիմոնյանը պատմել է Հայկոյի կյանքի վերջ... Փաշինյանը հրապարակել է ընտանեկան փոդքասթի առա... Լավրովը Սիրիայում տեղի ունեցած զարգացումների ... Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դ... Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Վարազդատ Լալայա... Ոստիկաններն ու փրկարարներն անցել են ուժեղացվա... Շիրակի մարզում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել... Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 48 պատահ... Առաջին թողարկումը մի քանի ժամից՝ «Ընտանեկան փ... Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյայի խափանման... Մանրամասներ՝ Առնո Բաբաջանյան փողոցում տեղի ու... Արմավիրի մարզում մեքենաները հայտնվել են ջրատա... Լիբանանի բանակի ղեկավարը ռազմական կցորդ գնդապ... Տոնածառ չէինք դնում, այս տարի պատրաստ եմ դիմա... Դեկտեմբերի 23-ից 30-ը Երևանում հայտնաբերվել է...

Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին ասում են․ վարչապետը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ևս մեկ հատված է հրապարակել իր «Բանտային օրագրից»։ 

«Բանտային օրագիր». հանգիստ կյանք

19-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

«Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին ասում են». այս ասացվածքը կարելի է կիրառել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վերաբերմամբ։

Սա Հայաստանի ամենախիստ ռեժիմի մեկուսարանն է, բայց մեծ հաշվով՝ հանգիստ ու խաղաղ մի տեղ։ Ու եթե ի վիճակի ես փիլիսոփայաբար վերաբերվել այստեղ գտնվելուդ ակնհայտ փաստին, կարող ես նույնիսկ եզրակացնել, որ այստեղի կյանքը՝ ընդհանուր գծերով, շատ չի տարբերվում սովորական կյանքից։ Գուցե գույները այստեղ ավելի են խտանում, բայց փիլիսոփայության իմաստով՝ դա նույնիսկ լավ է։

Նեղ ու փոքր բանտախցում ավելի հեշտ է հասկանալ Դիոգենեսին, որ մտել էր տակառի մեջ ու համառորեն դուրս չէր գալիս. այնտեղից ավելի հեշտ է երևում, թե որքան ունայն ու սնամեջ բաներից ենք երբեմն մեզ լավ զգում, թե ինչպիսի ամոթալի ու դատարկ բաների վրա ենք վատնում մեր ժամանակը՝ ինքներս անգամ այդ մասին չկռահելով։

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն նաև ամենափոքր մեկուսարանն է Հայաստանում։ Պադվալային մասը, ինչպես արդեն գրել եմ, վաղուց փակվել է, ու հիմա մեկուսարանի ռեժիմային մասը, այսինքն՝ այն հատվածը, որտեղ խցերն են, իրենից մեն մի հատ երկար միջանցք է ներկայացնում, որի երկու կողմերում տեղաբաշխված են խցերը, որոնց թիվը երկու տասնյակը հազիվ թե գերազանցի։ Միջանցք կոչվածն էլ՝ իսկապես միջանցք է և հազիվ երկու մետր լայնություն ունենա։

Մեկուսարանի չափերը կանխորոշում են, որ այն ունենա ոչ մեծ աշխատակազմ, և այդ աշխատակազմի հետ շփումներից տպավորություն եմ ստացել, որ այստեղ աշխատում են նորմալ մարդիկ։ Կալանավորներս մեծ մասամբ շփվում ենք վերակացուների, հերթափոխի պետերի հետ. հիմնականում պարկեշտ, նորմալ տղերք են, ոմանք նույնիսկ լուսավոր ու պայծառ մարդկանց տպավորություն են թողնում։

Իհարկե, կան նաև այնպիսիք, որ մենթ են ուղնուծուծով, ոմանք էլ ակնհայտորեն դաստիարակության պակաս ունեն (զգալ է տալիս, օրինակ, «Երևան-Կենտրոն» ՔԿՀի պետ(...)ի դաստիարակության պակասը), բայց այսպիսիք աննշան տոկոս են կազմում, և սա հաճելիորեն զարմացնում է։ Ոմանց հետ շփումից էլ հասկանում ես, որ ոչ մի անգամ չեն կարդացել ոլորտը կարգավորող օրենսդրությունն ու ենթաօրենսդրական ակտերը։

Բայց սա ամենևին էլ տեղային խնդիր չէ, ոչ էլ անգամ՝ առանձին վերցրած ոլորտի։ Սա համահայաստանյան պրոբլեմ է, որ վերաբերում է բոլոր ոլորտներին նույն կերպ։ Մեր երկրում դժվար է գտնել ոստիկան, որ կարդացել է «Ոստիկանության մասին» կամ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքները, դժվար է ՍՊԸ-ի տնօրեն գտնել, որ կարդացել է իր ղեկավարած հիմնարկի կանոնադրությունը, հեշտ չէ լրագրող գտնել, որ կարդացել է «Զանգվածային լրատվության (ուզում էի գրել«անկարգությունների») մասին» օրենքը, դժվար է պատգամավոր գտնել, որ կարդացել է այն նախագիծը, որի կապակցությամբ քվեարկել է։ Ինչու, ուրեմն, ՔԿՀ-ն պետք է զերծ լինի համահայաստանյան այս խասիաթից։

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, սակայն, ունի նաև այնպիսի պրոբլեմներ, որոնց լուծումը պետական միջամտություն է պահանջում։ Կարևորագույն խնդիրը տեսակցությունների և հարցաքննությունների սենյակների թվի սակավությունն է. այսպիսի միայն երկու սենյակ կա ՔԿՀ-ում։ Այս երկու սենյակում են իրականացվում քննչական գործողությունները, կալանավորվածների հանդիպումները փաստաբանների և այլ այցելուների հետ, տեսակցությունները հարազատների հետ։

Որպես հետևանք, իրենց պաշտպանյալների հետ հանդիպման եկած փաստաբանները, տեսակցության եկած հարազատները երբեմն ստիպված են լինում ժամերով սպասել, մինչև սենյակ ազատվի։ Այսպես չէր լինի, եթե այդպիսի սենյակների թիվը կրկնապատկվեր։ Տարածքի խնդիր ՔԿՀ-ն չունի. ինչպես արդեն գրել եմ, ԿԳԲ-ի պադվալը, այսինքն՝ ՔԿՀ նկուղային մասը, չի օգտագործվում, ինչը նշանակում է, որ ցանկության և ֆինանսավորման դեպքում այստեղ կարելի է հարցաքննությունների ու տեսակցությունների մի քանի սենյակ կահավորել։

Ծայրահեղ դեպքում, կարելի է նույնիսկ այս նպատակով մի քանի սենյակ վերցնել ԱԱԾ-ից. այդ պարապ հիմնարկի ինչի՞ն է պետք այդ հսկայական շենքը։

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ հաջորդ պրոբլեմը, որ նույնիսկ կարող է զավեշտալի թվալ, կապված է բաղնիքի հետ։ Այստեղ ընդամենը մեկ բաղնիք կա՝ երկու ցնցուղով։ Տեղադրված է երկու էլեկտրական գեյզեր, որոնք, սակայն, չեն հասցնում տաքացնել այստեղի սառնորակ ջուրը։ Դրա համար էլ ջրատաքացնող երկու բաք է տեղադրված, որոնց տարողունակությունը հազիվ 100-ական լիտր լինի։ Ջրի այս ծավալով կարող է լոգանք ընդունել առավելագույնը չորս հոգի, որից հետո պետք է սպասել երեք-չորս ժամ, որպեսզի ջուրը տաքանա, և էլի չորս կալանավոր լողանալու հնարավորություն ունենա։

Պետությունը, փաստորեն, հնարավորություն չունի գոնե սովորական գազի ջրատաքացնող կաթսա տեղադրել՝ բաղնիքի աշխատանքի անընդհատությունն ապահովելու համար։ Ու չնայած ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով նախատեսված է, որ կալանավորված անձինք կարող են սահմանվածից դուրս՝ վճարովի կարգով օգտվել բաղնիքի ծառայություններից, այստեղ նման հնարավորություն չկա։ Դեռ պետք է շնորհակալ լինել, որ շաբաթը մեկ անգամ բաղնիք այցելելու հնարավորություն կա։ Առանձին խոսակցության թեմա է բաղնիքի սանիտարական վիճակը. ճիշտ է, այստեղ, այսինքն՝ ՔԿՀ հաստիքացուցակում հավաքարարներ կան, բայց բաղնիքի վիճակը ստիպում է մտածել, որ այստեղի հավաքարարների համար բաղնիքը մաքրելը զապադլո է...

Լվացարարների համար էլ լվացք անելն է զապադլո, որովհետև սպիտակեղենը նրանց լվացքից մաքրելու համար կրկնակի քիմմաքրում անհրաժեշտ կլինի։

ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով սահմանված բազմաթիվ վճարովի ծառայություններ այստեղ բացակայում են։ Իսկ եղած միակ ծառայությունից օգտվելու հնարավորությունները ուղղակի տարակուսանքի տեղիք են տալիս։ Չնայած ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով որևէ կերպ սահմանափակված չէ հեռախոսից օգտվելու հաճախականությունը, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ղեկավարությունը որոշել է, որ կալանավորված անձինք ամիսը միայն երեք անգամ զանգելու հնարավորություն պետք է ունենան։ Ընդ որում՝ կալանավորված անձինք զանգում են իրենց իսկ հաշվին, այստեղ տեղադրված՝ «Արմեն-Տելի» քարտֆոնով։ Արդեն բավականին ժամանակ փորձում ենք ստանալ ՔԿՀ տնօրենի այն հրամանը, որով այսպես անտրամաբանական ձևով սահմանափակվել է հարազատներին զանգելու՝ կալանավորների իրավունքը։

Բայց այդ սահմանափակումը մտցրած որևէ փաստաթուղթ ստանալ չի հաջողվում, ինչը նշանակում է, որ մենք զրկված ենք այդ սահմանափակումը բողոքարկելու հնարավորությունից։ Հարցը սկզբունքային է, որովհետև այն իրավունքի անտրամաբանական սահմանափակում է նշանակում։ Նման սահմանափակման համար, սակայն, ՔԿՀ վարչակազմն ունի իր բացատրությունն ու արդարացումը։

Բանն այն է, որ կալանավորված անձանց տեսակցությունների, հանդիպումների, հարցաքննությունների ուղեկցելը բավականին բարդ գործողություն է։ Նախ՝ այդ պրոցեսը պետք է փաստաթղթավորել՝ խցից հանդիպման գնալիս և ետ գալիս մեզ նաև խուզարկում են։ Օրվա ընթացքում այս պրոցեսը գործնականում չի դադարում, և վերակացուների թիվը այնպիսին է, որ հազիվ կարողանում են սպասարկել հենց այս գործընթացը։ Ու ստացվում է, որ միայն 10 օրը մեկ են կարողանում ժամանակ գտնել՝ մեզ տանել հեռախոսից օգտվելու։ Սա էլ բարդանում է նրանով, որ վերակացուներից մեկը պետք է մեզ հետ մնա հեռախոսի սենյակում։

Եվ ահա, նրանց սակավաթիվ լինելու պատճառով, ազատ որևէ մեկը չի գտնվում, որ հեռախոսային հարցերը հնարավոր լինի պատշաճ մակարդակով կազմակերպել։ Ուստի ընտրվել է հարցի լուծման գեղական տարբերակը. հնարավորինս սահմանափակել կալանավորված անձանց զանգելու իրավունքը։ ՔԿՀ վարչակազմը, սակայն, հաշվի չի առել մի փոքր նրբություն. ամիսը երեք անգամ էն աշխարհից էլ է հնարավոր տնեցիներին զանգել, իսկ ՀՀ օրենսդրությունը և միջազգային կոնվենցիաները, այնուամենայնիվ, սահմանում են, որ ՔԿՀ-ն էն աշխարհից որոշակի և հստակ տարբերություններ պետք է ունենա։

Տվյալ հարցը երկու լուծում կարող է ունենալ. կամ վերակացուների նոր հաստիքներ պետք է բացվեն, կամ էլ կալանավորներին զանգելու հնարավորություն պետք է տան նաև աշխատանքային օրվա ավարտից հետո։ Այս փոփոխության արդյունքում, կալանավորված անձինք գոնե շաբաթը երկու անգամ զանգելու հնարավորություն պետք է ունենան։ Ի դեպ, այլ ՔԿՀ-ներում այս խնդիրը լուծված է, որքան գիտեմ։ Իհարկե, գուցե դրանք ավելի թեթև ռեժիմի հիմնարկներ են, բայց միևնույն է. որևէ իրավական ակտով սահմանափակված չէ, թե փակ ռեժիմի ՔԿՀ-ում զանգելու հնարավորությունը պետք է սահմանափակել։

Ահա այսպիսի խնդիրներ կան «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այդ խնդիրների լուծումը, սակայն, ոչ միայն այսօր այստեղ գտնվողներինն է, այլև ողջ հանրությանը և առաջին հերթին՝ իշխանությանը։ Ի վերջո, պետք չէ մոռանալ՝ կյանքը փոփոխական բան է. այսօր մեկուսարանում ես, վաղը՝ ազատության մեջ, այսօր ազատության մեջ ես, վաղը՝ մեկուսարանում։ Այնպես որ, առաջադրված հարցերի լուծումը բխում է հանրության յուրաքանչյուր անդամի, յուրաքանչյուր իշխանավորի և օլիգարխի շահերից։

Հ.Գ. Կալանավորված անձինք, ի դեպ, նախապես չեն տեղեկացվում իրենց զանգերի օրերի մասին, և այս ժամանակացույցը նրանցից փաստացի գաղտնի է պահվում։ Սա, արվում է, թերևս պետական անվտանգության շահերից ելնելով։

Այս թեմայով

Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Հանրա... Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է Նոր տարին ն... Մեքենա է այրվել․ մանրամասներ Մեր երկրին հարկավոր են պետական ու քաղաքացիակա... Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին՝ «երկր... ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի պետականությանը, ինքնիշխա... 2025 թվականը միասին պետք է դարձնենք Մտքի և Հո... Հայանիստ բնակավայրում տուն է այրվել․ հայտնաբե... Այսօրվանից երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբու... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ա... Խաղաղության տարիները շարունակական լինեն, մնաց... Զինվորի անակնկալ արձակուրդը՝ տոներին ընդառաջ․... Թող 2025 թվականը խաղաղության և բարեկեցության ... Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատե... Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադ... Կոտայքի մարզում այրվել է վագոն-տնակ Մենք պարտավոր ենք միասնական կանգնելու մեր պետ... Մեր ազգի համար 2025 թվականը պետք է դառնա հոգև... Հրդեհ՝ Արեգնադեմ գյուղում․ տուն է այրվում ՆԳ նախարարությունը մշտապես պատրաստ է պատվով կ... Ապրաքսիա. խոսքային խանգարումը բացասաբար է անդ... 900 միլիոն դրամի պահանջ` Արթուր Բաղդասարյանից... Տոնական ներկայացումների ժամանակացույց. ԿԳՄՍՆ-... Իրականացվում են ներդրումային ծրագրեր, կունենա... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը Հայոց Եկեղեցին ձեր կողքին է․Վեհափառն ընդունել... Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթի... ՆԳՆ-ն զգուշացնում է ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է գալիք տարին և պատ... Փյունիկը նոր սեփականատեր ունի Երևանում «BMW»-ն բախվել է հեղուկ գազի գովազդա... Թող 2025 թվականը խաղաղության տարի լինի, թող 2... ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է սահմանագո... 2024 թ. Ալեն Սիմոնյանի՝ արտերկիր կատարած այցե... Ծանոթացանք առաջնագծում ընթացող մի շարք աշխատա... Մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջո... «Ակնկալիքներ չունեմ, որ դժվարություններ չեն լ... Երևանում վերելակը պոկվել և ընկել է. կա տուժած... Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինայի տարածքով ... Մեր նպատակը միայն թվային ցուցանիշների բարելավ... Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «N... Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են փոխադարձ հետաք... Սուրեն Պապիկյանը մի շարք պաշտոնյաների ուղեկցո... 2024-ին տեսչական մարմինը կարողացել է գրանցել ... Լուծում պահանջող խնդիրները բազում են, բայց մի... Հերթական ավտոմեքենայի հրկիզման դեպքը՝ Երևանու... Սերժ Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյա... Բժիշկը նշել է Ամանորի սեղանի ամենավնասակար մթ... 2024-ի ամփոփիչ հեծանվավարումս. Նիկոլ Փաշինյան... Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմա... Մեր ազգի համար այս ծանրագույն օրերին համախմբվ... Երևանում «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում հրդե... Ամենակարևորը, արժանապատիվ խաղաղություն եմ մաղ... Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի ... Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել ... Կարևոր է, որ գալիք տարում շարունակենք զարգացն... Գողության դեպք` Երևանում. բնակարանից տարել են... ՀՀ իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգ... Իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղվ... Ամանորյա ուղերձի նկարահանում. վարչապետը տեսան... Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Աստղագուշակ՝ դեկտեմբերի 31-ի համար Մխիթարյանն Ինտերի հետ ուղևորվել է Սաուդյան Ար... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ա... ՃՏՊ` Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տ... Անորակ ասֆալտ, թաքնված կապեր․ «Հետք» Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 2025-ը դիմավորելու եմ տաքուկ անկողնում՝ ֆիլմ ... Հայտնի է Ֆերարիի պատմության լավագույն մրցարշա... «Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը ... Ուսուցիչների կամավոր ատեստավորում. դրույքաչափ... Իսրայելի ազգային ավիափոխադրողը դադարեցրել է Թ... Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկ... Գիտնականները երկրորդ օրն անընդմեջ հզոր բռնկու... 2024 թվականն ամփոփում է Երևանի քաղաքապետի տեղ... Արթուր Սողոմոնյանը հրաժեշտ է տվել Փյունիկի եր... Երկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում 100 մլն ամուսնուս, 25 մլն՝ իմ սոցէջերում. Անն... Սալոմե Զուրաբիշվիլին զրկվել է պետական ​​պաշտպ... Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձ... Երևան-Գյումրի ճանապարհին մեքենա է այրվել 2 բնակարան, ավտոմեքնա, 26 մլն դրամ եկամուտ․ Գ... Մանրամասներ՝ Էջմիածին-Մարգարա ճանապարհին տեղի... Դանակահարություն՝ հացկերույթի ժամանակ․ դանակա... Անահիտ Սիմոնյանը պատմել է Հայկոյի կյանքի վերջ... Փաշինյանը հրապարակել է ընտանեկան փոդքասթի առա... Լավրովը Սիրիայում տեղի ունեցած զարգացումների ... Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դ... Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Վարազդատ Լալայա... Ոստիկաններն ու փրկարարներն անցել են ուժեղացվա... Շիրակի մարզում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել... Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 48 պատահ... Առաջին թողարկումը մի քանի ժամից՝ «Ընտանեկան փ... Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյայի խափանման... Մանրամասներ՝ Առնո Բաբաջանյան փողոցում տեղի ու... Արմավիրի մարզում մեքենաները հայտնվել են ջրատա... Լիբանանի բանակի ղեկավարը ռազմական կցորդ գնդապ... Տոնածառ չէինք դնում, այս տարի պատրաստ եմ դիմա... Դեկտեմբերի 23-ից 30-ը Երևանում հայտնաբերվել է...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan