Հայտնաբերվել են Հարավային Կորեայում ավիավթարում զոհված բոլոր ուղևորների մարմինները
Կորեայի Հանրապետության իշխանությունները հաստատել են Jeju Air-ի ինքնաթիռում բոլոր գտնվողների մահը։
Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Հայտնաբերվել են զոհված բոլոր 179 ուղևորների մարմինների։
Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Jeju Air ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Բանգկոկից։ Երկրի հարավ-արևմուտքում՝ Սեուլից 288 կմ հեռավորության վրա գտնվող Մուան օդանավակայանում վայրէջք կատարելիս այն սահել է թռիչքուղուց և բախվել ցանկապատին։
Թաիլանդից Հարավային Կորեա թռչող կործանված ինքնաթիռում եղել է 175 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։
Ողբերգությունից փրկվել են երկու ուղևոր և անձնակազմի անդամներից մեկը։ Reuters-ը հայտնում է, որ երկուսն էլ եղել են ինքնաթիռի հետնամասում։ Նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։
Ուղևորների մեծ մասը՝ 173 մարդ, Հարավային Կորեայի, երկուսը Թաիլանդի քաղաքացիներ են։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ օդանավի պայթելու հետևանքով զոհերի թիվը հասել է 177-ի։