Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական արարողությունների ժամանակացույցը
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են լինելու:
«Սիրով սպասում ենք ձեզ՝ Ամանորը Հայ Եկեղեցում աղոթքով ու մաղթանքով դիմավորելու:
Ամանորի գիշերը` ուղիղ կեսգիշերին, բոլոր եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ հավատավոր հայորդիները աղոթք կառաքեն առ Աստված մեր Հանրապետության բարօրության համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ արարողության ավարտին կկատարվի նռան օրհնության կարգ:
Տոնական ժամանակացույց
Դեկտեմբերի 31-ին` 24.00-ին, կկատարվի Հանրապետական մաղթանք և Նռան օրհնության կարգ:
Հունվարի 1-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայրապետական մաղթանք:
Հունվարի 5-ին` ժամը 17:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան Ճրագալույցի ժամերգություն և Ս.Պատարագ:
Հունվարի 6-ին` ժամը 11:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ:
Հունվարի 7-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ` ի հիշատակ ի Տեր հանգած հավատավորների ու նահատակների»,-ասվում է հաղորդագրությունում: