Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը կսկսեն Ռուսաստանը շրջանցող երկաթգծի կառուցումը
Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը կսկսեն Ռուսաստանը շրջանցող երկաթգծի կառուցումը: 450-500 կմ երկարությամբ մայրուղին թույլ կտա Չինաստանից Կենտրոնական Ասիայի տարածքով բեռներ հասցնել ԵՄ։
Ծրագրի ընդհանուր արժեքը 4,7 միլիարդ դոլար է: Ճանապարհի թողունակությունը կկազմի տարեկան 15 միլիոն տոննա բեռ:
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը նշել է, որ երթուղին թույլ կտա Չինաստանից բեռնափոխադրումներ կատարել Ղրղզստան և Կենտրոնական Ասիա, իսկ այնտեղից՝ Թուրքիա, այնուհետև՝ Եվրամիություն։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական նամակում նշել է, որ նախագիծը նշանակալի առաջընթաց է տարածաշրջանում համագործակցության և զարգացման խթանման գործում:
Նախագծի շինարարության պաշտոնական մեկնարկը կտրվի 2025 թվականի հուլիսին: Նախատեսվում է, որ կառուցումը կավարտվի 6 տարի հետո: