Իրականում 5-րդ բալիկին սպասում է իմ ընկերուհին. Անահիտ Կիրակոսյան
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սրտնեղել ու վիրավորվել է կեղծ լուրեր տարածող կայքերից։
Ինստագրամի Սթորի բաժնում նա տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել, որ հինգերերոդ բալիկին սպասում է ոչ թե ինքը, այլ իր ընկերուհին։
«Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես շատ քիչ եմ անդրադառնում վատ խոսքին, վատ մեկնաբանություններին, կամ սուտ լուրին, որ տարածում է լրատվ ականը։ Բայց արդեն բավական է, էլի։ Մի չափ գոյություն ունի, որին էլ չեմ դիմանում։ Եթե ես որոշում եմ իմ հետևորդների հետ կիսվել, ասել բարի լուր, որ իմ ընկերուհին ունենալու է իր հինգերորդ բալիկին, պետք չէ դա վերագրել ինձ»,- նշել է դերասանուհին։
Աղբյուր` Panorama.am