Թանկացման թալանը ոչ մի օգուտ չի կարող տալ, բացի քաքաղացիների կյանքը դժվարացնելուց. Արշակ Սարգսյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2023թ-ին Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղի համար հավաքագրվել է 207մլն 876 հազար դրամ, իսկ 2024 թ-ի դեկտեմբերի 10-ի դրությամբ՝ 257մլն 805 հազար դրամ,որի կայանման 1ժամը կրկին 300դրամ է և աճի տարբերությունը կազմում է մոտ 24%։ Ավելացնեմ նաև, որ այստեղ քարտով վճարելու դեպքում 12 դրամ ավել է գանձվում (312դրամ՝1ժամ), որը դեմ է կառավարության կանխիկի վերացման և օնլայն վճարումների խթանման մարտավարությանը։
Իսկ Ա և Բ գոտիների համար հավաքագրված գումարը 2024-ին՝ դեկտեմբերի 10-ի դրությամբ, հավաքագրվել է 1մլրդ 847մլն 364 հազար դրամ, 2023-ի համեմատ գրեթե կրկնակի ավելի է հավաքագրվել։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների պակաս ունենք, քանի որ մարդիկ իրականում պետք է ավելի շատ օգտվեին ավտոկայանատեղերից, քան Ա և Բ գոտիներից։ Թանկացման թալանը ոչ մի օգուտ չի կարող տալ, բացի քաքաղացիների կյանքը դժվարացնելուց»։