Աննա Սեմենովիչը հանդես է եկել հղի կնոջ կերպարում
Դերասանուհի և հաղորդավարուհի Աննա Սեմենովիչը կրկին իր երկրպագուների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել: Նա այս անգամ իր երկրպագուներին ներկայացել է հղի կնոջ կերպարով: Որպես ֆոն երգչուհին ընտրել է տանկը, որը այդ պարագայում հանդես է գալիս որպես հարսանեկան մեքենա: Այն զարդարված է գեղեցիկ ծաղիկներով և ամուսնական մատանիներով:
«Ախ այդ հարսանիքը»,- գրել են երկրպագուները Աննա Սեմենովիչի նկարի ներքո:
Սակայն, շատերի կարծիքով դա պարզապես նոր ֆիլմի նկարահանումներ են: Նա այդ ֆիլմում հանդես կգա որպես տանկիստի կին: