2025-ին Երևանում բռնցքամարտի 3 խոշոր մրցաշար կանցկացվի
Առաջին անգամ մեր երկրում կկայանա միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային պլանում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
2025 թվականի ապրիլին Հայաստանը կընդունի «Երևանի քաղաքապետի գավաթ» մեծահասակների միջազգային մրցաշարը։ Սեպտեմբերին կանցկացնենք «Բարեկամության գավաթ» ավագ տարիքի պատանիների միջազգային մրցաշարը, իսկ հոկտեմբերին կընդունենք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։