Հեղինակավոր ակումբը պայմանագիր է առաջարկել Սերխիո Ռամոսին
«Բոկա Խունիորսի» ղեկավարությունը պայմանագիր է առաջարկել իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին: Այս մասին հայտնում է ինսայդեր Էքրեմ Քոնուրը։
Արգենտինական թոփ ակումբը պատրաստ է 38-ամյա խաղացողի հետ մեկ տարվա պայմանագիր կնքել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Ռամոսի վերջին ակումբը եղել է իսպանական «Սևիլյան»։ Պաշտպանն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։
Նախորդ մրցաշրջանում Սերխիոն անդալուզիայի ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։