Յամալը գերազանցել է Ռեալի աստղին տրանսֆերային արժեքով
Transfermarkt պորտալը թարմացրել է Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող որոշ խաղացողների տրանսֆերային արժեքները։
«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը աճել է 30 միլիոն եվրոյով, ու այժմ գնահատվում է 180 միլիոն եվրո: Յամալի տրանսֆերային արժեքը այս պահին 20 միլիոն եվրոյով գերազանցում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքին, որը նվազել է 20 միլիոն եվրոյով ու այժմ գնահատվում է 160 միլիոն եվրո։
Նշենք, որ Յամալը այժմ եզրափակում է աշխարհի ամենաթանկարժեք խաղացողների եռյակը։ Առաջատարները 200 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարփակվող Էլինգ Հոլանդը և Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն են։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։