Նախագահը մասնակցել է Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված Ամանորյա ընդունելությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված Ամանորյա ընդունելությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Միջոցառմանը մասնակցել են կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի ներկայացուցիչներ:
Ընդունելության ընթացքում տարվա ամփոփիչ ելույթով հանդես է եկել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Հանրապետության նախագահն իր խոսքում շնորհավորել է ներկաներին գալիք տոների կապակցությամբ և անդրադարձել Կենտրոնական բանկի գործունեությանն ու կարևոր հավասարակշռող դերակատարությանը հայաստանյան տնտեսության և ֆինանսաբանկային համակարգում:
Մանրամասները՝ տեսանյութում։